Միրզոյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
Քաղաքականություն
26.01.2026 | 11:55
Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:
«Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:
Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ»,- ասված է հաղորդագրությունում։