Օբաման և Քլինթոնն ամերիկացիներին կոչ են արել «ոտքի կանգնել»՝ Մինեապոլիսում ներգաղթային գործակալների կողմից երկրորդ անձի սպանությունից հետո

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը կտրուկ կոչեր են արել Ամերիկային՝ ոտքի կանգնել և պաշտպանել իրենց արժեքները՝ Մինեապոլիսում ներգաղթային գործակալների կողմից երկրորդ անձի սպանությունից հետո։ France 24-ը հաղորդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բախվում է ուժեղացող ճնշման զանգվածային ներգաղթի դեմ պայքարի պատճառով, մասնավորապես, այն բանից հետո, երբ դաշնային գործակալները շաբաթ կրակել և սպանել են վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր, 37-ամյա Ալեքս Փրեթթիին։ Միջադեպը տեղի է ունեցել նույն քաղաքում, որտեղ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակ էր բացել 37-ամյա Ռընե Գուդի վրա՝ սպանելով նրան իր իսկ մեքենայում։

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդում են, թե Փրեթթին մտադիր է եղել վնասել դաշնային գործակալներին, ինչպես արել էին Գուդի մահից հետո՝ մատնացույց անելով ատրճանակը, որը, նրանց խոսքով, հայտնաբերվել է սպանվածի մոտ։ Սակայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված և ամերիկյան լրատվամիջոցների կողմից ստուգված տեսանյութում երևում է, որ Փրեթթին երբեք զենք չի հանել, իսկ գործակալները կրակել են, երբ նրա դեմքին քիմիական գրգռիչ են ցողել և գետնին նետել։

Թրամփը մահերը վերագրել է Մինեսոտայի դեմոկրատ պաշտոնյաներին, այդ թվում՝ նահանգապետ Թիմ Ուոլցին և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին։

«Դեմոկրատների կողմից ղեկավարվող «քաղաքներն ու նահանգները» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ են համագործակցել ICE-ի հետ։ Ցավոք, երկու ամերիկացի քաղաքացիներ կորցրել են իրենց կյանքը այս դեմոկրատների կողմից ստեղծված քաոսի հետևանքով»,- իր Truth Social հարթակում գրել է Թրամփը։

Լարվածության սրացման պայմաններում կիրակի Մինեապոլիսում բողոքի ցույցեր են անցկացվել՝ դատապարտելով ներգաղթի և մաքսային ծառայությանը (ICE):

Այս միջադեպերը վրդովմունք են առաջացրել։ Մասնավորապես, Բարաք և Միշել Օբամաները կիրակի տարածած հայտարարության մեջ նշել են, որ Փրեթթիի սպանությունը պետք է լինի «զարթոնքի կոչ», որ ԱՄՆ հիմնական արժեքներն «ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում հարձակման»։

Ժամեր անց Բիլ Քլինթոնը խիստ մեղադրանք է հնչեցրել ներկայիս վարչակազմի հասցեին՝ ասելով, որ խաղաղ ցուցարարները «ձերբակալվել են, ծեծի ենթարկվել, իսկ Ռընե Գուդի և Ալեքս Փրեթթիի պարագայում՝ կրակոցներ են արձակվել, և նրանք սպանվել են»։

«Այս ամենն անընդունելի է։ Եթե մենք 250 տարի անց հրաժարվենք մեր ազատություններից, կարող ենք երբեք էլ չվերադարձնել դրանք»,- ասել է Քլինթոնը՝ կոչ անելով ամերիկացիներին «կանգնել, բարձրաձայնել իրենց կարծիքը»։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը NBC-ին  ասել է, որ հետաքննությունն անհրաժեշտ է։ Մինչդեռ վարչակազմի պաշտոնյաները պաշտպանել են կրակոց արձակած ICE-ի ծառայողին։ Թրամփը կիրակի Wall Street Journal-ին տված կարճ հարցազրույցում երկու անգամ հրաժարվել է ասել՝ արդյո՞ք ոստիկանը պատշաճ կերպով է գործել։

Հազարավոր դաշնային ներգաղթային գործակալներ շաբաթներ շարունակ տեղակայվել են հիմնականում դեմոկրատական ​​Մինեապոլիսում, այն բանից հետո, երբ պահպանողական լրատվամիջոցները հաղորդել են սոմալի ներգաղթյալների կողմից ենթադրյալ խարդախության մասին, որի մասին Թրամփը բազմիցս ընդգծել է։

Մինեսոտայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը հերքում է Թրամփի պնդումը․ «Խոսքը խարդախության մասին չէ, քանի որ եթե նա ուղարկեր մարդկանց, ովքեր հասկանում են դատական  հաշվառումից, մենք այլ զրույց կունենայինք։ Բայց նա ուղարկում է դիմակներով զինված մարդկանց»։

«Operation Metro Surge» գործողության մեկնարկից ի վեր շատ բնակիչներ սուլիչներ են կրում՝ այլոց տեղեկացնելու ներգաղթային սպաների ներկայության մասին, ոստիկանության ու ցուցարարների միջև պարբերաբար բախումներ են գրանցվում։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները գնալով ավելի դժգոհ են Թրամփի ներքին ներգաղթային գործողություններից, քանի որ շրջանառվում են դիմակավոր գործակալների կողմից մարդկանց, այդ թվում՝ երեխաների ձերբակալելու տեսանյութեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի