ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով 11 մարդ է զոհվել․ ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ԱՄՆ-ում ձնաբքի և փոթորկի հետևանքով 11 մարդ է զոհվել։ Եղանակի հետ կապված մահվան դեպքերի մասին հայտնել են Թենեսիի, Կանզասի, Նյու Յորքի, Տեխասի, Լուիզիանայի և Միչիգանի իշխանությունները։

Միաժամանակ, մեկ միլիոնից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում են Reuters-ը և CNN-ը՝ հղում անելով PowerOutage.us կայքի տվյալներին, որը հետևում է էլեկտրաէներգիայի անջատումներին։ Հիմնականում տուժել են հարավային նահանգները։ Սառույցի պատճառով ծառերի ճյուղերն ընկել են էլեկտրահաղորդման գծերի վրա, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանումների։ CNN-ի տվյալներով՝ Թենեսիում ավելի քան 330,000, Միսիսիպիում՝ ավելի քան 160,000, Լուիզիանայում՝ ավելի քան 135,000, իսկ Տեխասում՝ ավելի քան 90,000 հաճախորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, գրում է Meduza-ն։

Առատ ձյուն է տեղացել Կոլորադոյում, Իլինոյսում, Ինդիանայում, Միսսուրիում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում և Փենսիլվանիայում: Հունվարի 25-ին ձյան և սառույցի պատճառով ամբողջ երկրում ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 11,000 չվերթ։

Հաղորդվում է, որ պատմական փոթորկից կարող է տուժել շուրջ 245 միլիոն մարդ 40 նահանգներում՝ Նյու Մեքսիկոյից և Տեխասից մինչև Նոր Անգլիայի որոշ հատվածներ և հարավը։ Փոթորկի մոտենալու հետ կապված առնվազն 24 նահանգ արտակարգ դրություն է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի