Ֆիլիպիններում ավելի քան 300 ուղևոր տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով 15 մարդ է զոհվել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ֆիլիպինների հարավային ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, գրում է BBC-ն։

Որոնողական խմբերը փրկել են 350-ից ավելի ուղևոր տեղափոխող MV Trisha Kerstin 3 նավի վրա գտնվող 316 մարդու, սակայն առնվազն 28 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Նավը երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 1:50-ին (կիրակի օրը՝ ժամը 17:50 GMT) աղետի ազդանշան է տվել, երբ երկրի հարավային Մինդանաո նավահանգստից ուղևորվում էր դեպի Ջոլո կղզի։

Ֆիլիպինները, որը 7100 կղզիներից բաղկացած պետություն է, կղզիների միջև լաստանավային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած նավաբեկությունների հարուստ պատմություն ունի։  Նավաբեկությունների պատճառը վատ սպասարկումն ու գերբեռնվածությունն են։

Բասիլանի նահանգապետ Մուջիվ Հատամանի ֆեսյսբուքյան տեսանյութում երևում են փրկվածները, որոնք փաթաթված են վերմակներով, երբ իջնում ​​են փրկարարական նավակից։

2023 թվականի մայիսին ուղևորատար լաստանավի հրդեհի հետևանքով զոհվել էր 28 մարդ։ Դրանից մեկ տարի առաջ առնվազն յոթ մարդ էր մահացել 134 մարդ տեղափոխող լաստանավի հրդեհի հետևանքով։

Տեսանյութը՝ մեր Տելեգրամի ալիքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի