ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է փետրվարի 1-ին անցկացվել․ Axios

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները «արդյունավետ» են եղել և առաջընթաց գրանցել։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, նշել են, որ Աբու Դաբիում հաջող բանակցությունների համար հիմք են հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Դավոսում հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում տեղի ունեցած չորսժամյա հանդիպումը։

Աբու Դաբիում կայացած բանակցությունները սկսվել են ուրբաթ և շարունակվել շաբաթ՝ ամերիկացի միջնորդների համատեղ հանդիպումներով։

Axios-ը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, գրում է, որ բացի եռակողմ հանդիպումը, երկկողմ հանդիպում է եղել նաև ռուս և ուկրաինացի բանագնացների միջև։

Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները «կառուցողական» են եղել և հավելել, որ քննարկումների ուշադրության կենտրոնում «պատերազմը դադարեցնելու հնարավոր կարգավորումներն» են եղել։

Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցությունների հետո X-ում գրել է․ «Բանակցությունները շատ կառուցողական էին, և ծրագրվեց շարունակել խոսակցությունը հաջորդ շաբաթ Աբու Դաբիում: Նախագահ Թրամփը և իր ամբողջ թիմը նվիրված են այս պատերազմին խաղաղություն բերելուն»:

Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի, նաև գրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը Աբու Դաբիում կարող է անցկացվել փետրվարի 1-ին։