Թրամփը Կանադային սպառնում է 100% մաքսատուրքով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների վրա, եթե երկիրը առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Թրամփը Կանադայի վարչապետին նահանգապետ է անվանել․

«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, թե կարող է Կանադան վերածել «տարանցիկ կետի» Միացյալ Նահանգներ ուղարկվող չինական ապրանքների և արտադրանքի համար, նա խորապես սխալվում է: Չինաստանը Կանադան կենդանի կխժռի, ամբողջությամբ կուլ կտա նրան, կավերի բիզնեսը, սոցիալական կառույցը և երկրի կենսակերպը ընդհանրապես»:

Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետ Քարնին հայտարարել էր Չինաստանի հետ «ռազմավարական գործընկերության» մասին և համաձայնել նվազեցնել մաքսատուրքերը։ Այդ ժամանակ Թրամփը այդ քայլը անվանեց «լավ բան»։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ Քարնին Դավոսում ունեցած ելույթում քննադատել է ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականությունը։

Նա նաև կոչ էր արել մյուս «միջին ուժերին» միավորվել «մեծ տերությունների» կողմից տնտեսական հարկադրանքի դեմ, չնայած Թրամփի անունը չէր հիշատակել։

Հաջորդ օրը Թրամփը իր ելույթում պատասխանել է այդ դիտողություններին՝ ասելով. «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ»։

ԱՄՆ նախագահը նաև հետ կանչեց Կանադային ուղղված հրավերը՝ միանալու իր նոր «Խաղաղության խորհրդին»։

Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի հարցերով պատասխանատու, Կանդային առևտրի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը հայտնել է. «Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ձգտում չկա»։

Քարնիի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև անցյալ շաբաթ կնքված համաձայնագրի համաձայն՝ Չինաստանը մինչև մարտ ամիսը կնվազեցնի կանադական կանոլայի յուղի մաքսատուրքերը 85%-ից մինչև 15%, մինչդեռ Կանադան չինական էլեկտրական մեքենաները կհարկի առավել բարենպաստ դրույքաչափով՝ 6.1%։