Կիևում ավելի քան 1600 տուն մնացել է առանց ջեռուցման

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Կիրակի՝ հունվարի 25-ի գիշերը, ռուսական ուժերը հրետակոծել են Նիկոպոլը՝ վնասելով բնակելի շենք և գազատար։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, գրում է Current Time-ը։

Նիկոպոլի շրջանում հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ շաբաթ օրը Կիևի վրա իրականացված ռուսական հարձակումից հետո 1676 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման։ Նա հավելել է, որ հունվարի 24-ի հարձակումից հետո գրեթե 6000 տուն մնացել էր առանց ջեռուցման, որոնց մեծ մասն արդեն միացվել էր կամ երկու անգամ փորձ էր արվել միացնել՝ հունվարի 9-ի և 20-ի հրետակոծություններից հետո։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ կիրակի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 102 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ։ Չեզոքացվել է 87 անօդաչու թռչող սարք։

«Գրանցվել է 15 հարձակողական անօդաչու թռչող սարքի հարված 10 վայրում, ինչպես նաև մեկ վայրում՝ խոցված անօդաչու թռչող սարքերի անկում», – ասվում է ուկրաինական բանակի հայտարարության մեջ։

Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը Ուկրաինայի վրա արձակել են ավելի քան 1700 գրոհային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1380 կառավարվող ռումբ և տարբեր տեսակի 69 հրթիռ։

«Ռուսաստանի հիմնական թիրախներն այժմ մեր էներգետիկ ոլորտն են, կարևորագույն ենթակառուցվածքները և բնակելի շենքերը», – գրել է նա իր Telegram ալիքում՝ ընդգծելով Ուկրաինային հրթիռներ մատակարարելու կարևորությունը հակաօդային պաշտպանության համակարգերի համար։