ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հաղորդել է Ճանապարհային դեպարտամենտը:
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։