Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի դրույթների պահպանումն ապահովելու համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Դա սոսկալի պատերազմ էր՝ այն ութ պատերազմներից մեկը, որոնք ես ավարտել եմ, սակայն այսօր մենք ունենք խաղաղություն և բարգավաճում։

Փետրվար ամսին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ՝ ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ և այլ սարքավորումներ։

Շնորհակալություն։
Միացյալ Նահանգների նախագահ
Դոնալդ Ջ. Թրամփ»։

Հիշեցնենք, որ 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։

Ապա նաև ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակեց նախաստորագրված համաձայնագրի տեքստը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի