Մենք գործ ունենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանի պատմության հետ. Վարդան Պետրոսյանը՝ Ամուլսարի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Վարդան Պետրոսյանը նույնպես տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն Ամուլսարի, որում նա ներկայացրել է իր զգացողություններն ու կոչը․
 
«Ես կարծում եմ, որ Աստված մարդուն և բնությանը ստեղծել է այնպես, որ նրանք իրար հետ ապրեն հաշտ, խաղաղ,  իրար սիրելով, իրար փայփայելով։

Եվ ես գիտեմ, երբ մարդը  բնության հետ ապրում է այդպես՝ փայփայելով բնությանը, սիրելով այն, նա բնությունից ստանում է շատ մեծ պարգևներ, շատ-շատ մեծ պարգևներ։ Բնությունն ամեն ինչ ունի մարդուն տալու, շռայլորեն մարդու տալու, միայն թե նա պահանջում է իր նկատմամբ բարի և սիրով լի վերաբերմունք։ Ամուլսարի հետ կապված ես ուզում եմ ասել, որ  այստեղ գործ ունենք շատ վտանգավոր գործոնի հետ։ Մենք գործ ունենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանի պատմության, այլև Հայաստանի ճակատագրի  հետ։ Դրա համար ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս հարցում, վերանայել իրենց վերաբերմունքը, զգույշ լինել, հասկանալ այն պատասխանատվությունը, որ իրենք կրում են այս հարցում, այն պատասխանատվության բեռը որ իրենք  կրում են իրենց ուսերին։

Ամուլսարն ու Ամուլսարի ոսկին միայն այսօրվա շահը չի, այսօրվա կոպեկները չեն, այսօրվա փոքրիկ  հարստությունը չի։ Դա միայն այն չէ, ինչ որ ասում են այսօր, այսօրվա եկամուտներն ու շահը չի, դա նաև վաղվա վտանգված օրն է։

Ես նորից եմ կոչ անում վերանայել մեր կեցվածքը Ամուլսարի հետ կապված։ Վերանայել և զգալ այն պատասխանատվությունը որ մենք զգում ենք Ամուլսարի հետ կապված, մեր բնության հետ կապված։

Հայաստանը աշխարհագրորեն փոքր երկիր է, փոքր տարածք ունի, և մենք չենք կարող մեզ թույլ տալ մեծ իմպրովիզացիաներ։ Մեծ տարածքի երկիր չենք, էստեղ էլ մի փոքր սխալվեցինք, էնտեղ էլ մի փոքր սխալվեցինք, այդպիսի սխալները իսկապես կարող են ճակատագրական լինել։

Վաղուց արդեն փորձել եմ միշտ  թև ու թիկունք լինել մեր բնապահպաններին, երիտասարդ իմ շատ սիրելի բնապահպաններին, որոնք շատ դեպքերում անգամ վտանգել են իրենց կյանքը, կռիվ են տվել, նստել են դուրս են եկել, էլի են կռիվ տվել, ընկել են ոտքի են կանգնել, բայց միևնույն է կարողացել են հասնել հաղթանակի՝իրենց համառության, մեր հայ ժողովրդի, հայ պատմության և բնության նկատմամբ իրենց նվիրական սիրով։ Այդպիսինն են նրանք այսօր, և ես իմ զորակցությունն եմ հայտնում  նրանց Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված։ Մենք կանգնած ենք շատ վտանգավոր եզրագծի առաջ, մենք իրավունք չունենք չմտածելու վաղվա մասին։ Ամուլսարի հանքի շահագործումը իսկապես կարող է շատ վտանգել վաղվա օրը»։