Եթե ժողովուրդն ասի՝ եկեղեցուց դուրս արի, նույն րոպեին դուրս կգամ․ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի պատասխանը Գարեգին Երկրորդին

Լուրեր

28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի դեմ։
Ստեփան Ասատրյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ սա ուղղված է ոչ միայն իր, այլև ժողովրդի դեմ։

Հիշեցնենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել նրան՝ վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։

«Հայոց հայրապետին ոչ պատվաբեր արարք է։ Երկու անչափահասների տնից հանում է, այն էլ ձմռանը»,- ասաց Ստեփան Ասատրյանը։
Անդրադառնալով եկեղեցու բանալիները վերադարձնելու պահանջին՝ նա նշեց, որ բանալիները ոչ թե իր, այլ ժողովրդի մոտ են։

«Ես բանալիները տվել եմ ժողովրդին։ Եթե ինքը կարող է ժողովրդից բանալի վերցնել, թող գնա վերցնի։ Եթե ես էլ ցանկանամ այդ բանալիները տալ իրեն, ժողովուրդը չի թողնի։ Իմ դեմ կատարած որևէ գործողություն գործողություն է ժողովրդի դեմ»,- ասաց կարգալույծ հռչակված քահանան։
Անդրադառնալով Հովհանավանքի որոշ հատվածներ մուտք գործելու արգելքի պահանջին՝ Ստեփան Ասատրյանը պնդեց, որ այդ պահանջը կարգալույծ հռչակվելուց 24 ժամ անց իրեն ներկայացվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունից։

«Դատի է տվել, մենք էլ պետք է պաշտպանվենք։ Գոնե կպատրաստվենք պաշտպանվել»,- ասաց կարգալույծ հռչակված նախկին քահանան։
Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանվել, նա կարճ պատասխանեց. «Աստված կհուշի»։

«Ինձ համար դատարանը ժողովուրդն է։ Եթե ժողովուրդն ասի՝ դուրս արի, նույն րոպեին դուրս կգամ։ Իսկ եթե ժողովուրդը որոշի, որ ես մնում եմ, որևէ դատարան ժողովրդի խոսքը չի կարող անտեսել»,- նշեց Ստեփան Ասատրյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Հովհաննավանքում է եղել և մկրտություն է իրականացրել։

Արփի Հակոբյան