Մասկը վերադարձել է մեծ քաղաքականություն և շարունակում է ֆինանսավորել հանրապետականներին. WSJ

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը վերադառնում է մեծ քաղաքականություն 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ, չնայած մի քանի ամիս առաջ հայտարարել էր իր ընկերությունների կառավարման վրա կենտրոնանալու մտադրության մասին, գրում է The Wall Street Journal-ը: Աշխարհի ամենահարուստ մարդն այս տարի արդեն 10 միլիոն դոլար է նվիրաբերել Սենատի հանրապետական ​​թեկնածուին, և նրա լարված հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի հետ բարելավվել են, գրում է The Insider-ը։

Մասկի քաղաքական թիմը, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շաբաթներին հանդիպումներ է ունեցել պոտենցիալ կապալառուների հետ՝ միջանկյալ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներից առաջ, կենտրոնանալով թվային և SMS մարքեթինգի փորձագետների վրա: Մասկի գլխավոր քաղաքական ստրատեգ Քրիս Յանգը հանդիպումներ է անցկացնում կապալառուների, որոշ թեկնածուների և նրանց թիմերի հետ: Մասկի ծրագրերը դեռևս վերջնականապես որոշված ​​չեն. նա քննարկում է՝ արդյո՞ք ներդրում կատարել America PAC-ի միջոցով, որն աջակցել է Թրամփի 2024 թվականի նախագահական քարոզարշավին, թե՞ այլ քաղաքական կոմիտեների միջոցով։

Մասկը 10 միլիոն դոլար է նվիրաբերել գործարար Նեյթ Մորիսին, որը Կենտուկիում հավակնում է սենատոր Միչ Մաքքոնելիի տեղին։ 2025 թվականի հունիսից ի վեր Մասկը շուրջ 42 միլիոն դոլարի քաղաքական նվիրատվություններ է կատարել, այդ թվում՝ 27 միլիոն դոլար՝ America PAC-ին, 10 միլիոն դոլար՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետականներին աջակցող հիմնադրամներին և 5 միլիոն դոլար՝ Թրամփի կողմնակից կոմիտեին։

2024 թվականի ընտրություններում Մասկը գրեթե 300 միլիոն դոլար է ծախսել Թրամփին և հանրապետականներին աջակցելու համար՝ դառնալով երկրի ամենամեծ հայտնի քաղաքական դոնորը։

Թրամփը և Մասկը հրապարակային վիճել էին անցյալ տարվա մայիսին՝ Մասկի կողմից իր ստեղծած Սպիտակ տան վարչությունում՝ DOGE-ում պաշտոնավարելուց հետո։ WSJ-ն նշում է, որ նրանց միջև հաշտեցումը պրագմատիկ դաշինք է. Թրամփը հասանելիություն է ստանում Մասկի գումարներին և տեխնիկական ենթակառուցվածքներին, մինչդեռ Մասկը պահպանում է ազդեցությունը վարչակազմի ներսում։ Սեպտեմբերին Մասկը նստել էր Թրամփի օթյակում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ, իսկ հունվարի սկզբին նա լուսանկար էր հրապարակել նախագահի և առաջին տիկնոջ հետ ճաշելիս։

Աշնանային միջանկյալ ընտրությունները կարող են մարտահրավեր լինել հանրապետականների համար, քանի որ գործող նախագահի կուսակցությունը պատմականորեն տեղեր է կորցնում Կոնգրեսում միջանկյալ ընտրություններում։

Անցյալ տարվա վերջին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը Vanity Fair-ին տված հարցազրույցում կոշտ մեկնաբանություններ էր  արել Իլոն Մասկի մասին՝ նրան համեմատելով «քարացած Նոսֆերատուի» հետ և անվանելով «հայտնի կետամին օգտագործող»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի