«60 տարեկանին մեր երկրում տեղ չեն տա»․ եվրոպական կարմիր լույս՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

45 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լաուրա Զոզանյանը մեկ տարուց ավելի է՝ գործազուրկ է։ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան նորածնային բաժնի ավագ բուժքույրն էր։ Հիմնարկի աշխատանքի դադարեցումից հետո մնացել է անգործ․ ցանկանում է աշխատել, բայց բախվում է աշխատաշուկայի խոչընդոտներին։ 

Դեռևս 2024 թվականին Factor TV-ն անդրադարձել էր խնդրին, որ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցները չեն ստանցել շուրջ 1 տարվա աշխատավարձը։ Լաուրան ասում է՝ դիմել է դատարան և այդ ճանապարհով հասել խնդրի լուծմանը, մինդեռ փակված ծննդատան որոշ աշխատակիցներ մինչ օրս չեն ստացել իրենց վաստակածը։ Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատավարձն արված աշխատանքի դիմաց չնչին էր, աշխատաժամերն էլ երկար՝ առանց հավելյալ վճարի։

Հայաստանում խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները․ այս մասին ասվում է Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի զեկույցում։ Այն անդրադառնում է 8 հոդվածի, որի և ոչ մի կետով Հայաստանը չի համապատասխանում չափանիշներին։

1.Աշխատանքի արդարացի պայմանների իրավունք։

2.Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունք:

3.Արդար վարձատրության իրավունք (տղամարդկանց և կանանց միջև խտրականության բացառում):

4.Կազմակերպվելու իրավունք (արհմիություններ ստեղծելու ազատություն):

5.Համատեղ խորհրդակցություններ։

6.Բանակցային ընթացակարգեր:

7.Կոլեկտիվ գործողություններ/Գործադուլ:

8.Առանց սեռի խտրականության հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ասում է՝ զեկույցում տեղ գտած գնահատականները տեղին են, սակայն ընդգծում է՝ խնդիրների շրջանակն ավելի լայն է։

Եվրոպական կոմիտեն եզրակացրել է, որ որոշ ոլորտներում օրական աշխատաժամանակը երկարաձգվում է մինչև 24 ժամ, ինչը չի համարվում ողջամիտ: Կոմիտեն նշել է, որ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել բավարար ու կոնկրետ տեղեկատվություն, թե ինչպես է օրենսդրությամբ արձագանքում աշխատանքային միջավայրում ի հայտ եկող ռիսկերին։ Բացակայում է հստակ մոտեցումը աշխատանքային սթրեսի և հոգեհուզական ռիսկերի կանխարգելման ու կարգավորման հարցում։ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ ՀՀ պետական մարմինները պետք է լուրջ վերաբերվեն այս փաստաթղթին և անցնեն բարեփոխումների։

Կոմիտեն եզրակացրել է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անարդյունավետ է աշխատում, կան օրենսդրական բացեր․ տեսչական մարմնի կարողությունները սահմանափակ են։ Դուլգարյանի կարծիքով՝ սահմանափակող մեխանիզմ է այն, երբ տեսչական մարմինը քաղաքացու դիմումի հիման վրա է գնում խնդրի հետևից։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտություն կա, որ տեսչական մարմինն օնլայն ձևաչափով մոնիթորինգ ևս իրականացնի։   

Եվ մինչ եվրոպական կառույցն արձանագրում է Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներ, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ 50 հորատող արդեն ավելի քան մեկ շաբաթ գործադուլ է անում՝ բողոքելով աշխատանքային պայմաններից ու աշխատավարձերից։ Նրանք չեն բացառում  դատական ճանապարհով գնալու տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան