Մեզ հետ կապ ունի՞, թե՞ ոչ. Ադրբեջանի պատգամավորները վիճել են «ազերի» բառի շուրջ

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում պատգամավորների շրջանում քննարկում է ծագել «ազերի» (azəri) բառի օգտագործման վերաբերյալ։ Հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում պատգամավոր Սայադ Արանը նշել է, որ «ազերի» բառը «որևէ կապ չունի ադրբեջանական ժողովրդի հետ», և այս արտահայտության օգտագործումը պաշտոնական անվանումներում պետք է վերանայվի։

«Հեռուստատեսությամբ լեզվի նսեմացումը հիմնական խնդիրներից է։ Հաղորդավարների՝ լեզվի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը մարդկանց զայրացնում է»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ երկրում մի շարք հաստատություններ կոչվում են «Ազերխալչա», «Ազերսու», «Ազերիշիգ», սակայն «Ազերիգազ» անվան ընտրությունը հարցեր է առաջացնում։

Սայադ Արանը քննադատել է «Ազերիգազ» անվանումը՝ հայտարարելով. «Ո՞ր խելացի մարդն է գրել այս բառը: «Ազերիգազ» բառը մեզ հետ կապ չունի: Ի՞նչ խելքով եք այն անվանել «Ազերիգազ»»։

Պատգամավորի խոսքով՝ համաձայն չէ նաև այն բանի հետ, թե ինչպես են Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացիներին անվանում «ազերի եղբայրներ» և նշել, որ ինքը դրա դեմ առարկել է հյուպատոսարանում աշխատելու տարիներին: Նրա խոսքով՝ ««ազերի» բառը մեզ հետ կապ չունի, դա Իրանում ապրող ազգային փոքրամասնություն է», հավելելով, որ «Ազերիգազի անվանումը պետք է ուղղվի»։

Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հակադարձել է Սայադ Արանին և ասել, որ «ազեր» և «ազերի» բառերից հրաժարվելը կնշանակի «հրաժարվել մեզանից և մեր պետությունից»։

Հիքմեթ Բաբաօղլուն նաև վիճարկել է այն միտքը, որ «ազերի» անունը տրվել է խորհրդային ժամանակաշրջանում և նշել, որ այն պնդումը, որ «Իրանում կա պարսկական ծագում ունեցող էթնիկ խումբ, որը կոչվում է «ազերի»», ճիշտ չէ։

«Նույնիսկ եթե խոշորացույցով փնտրեք, չեք գտնի: Իրանում նման էթնիկ խումբ չկա: Որովհետև ազերին հենց մենք ենք»,- ասել է պատգամավորը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի