Այս օրենքը չի սահմանափակում դիտորդական կազմակերպություններին, այլ սահմանում է քաղաքական չեզոքության պահանջ. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության և ֆինանսական թափանցիկության պահանջները, ոչ թե սահմանափակում է, այլ հստակեցում է մտցնում գործող օրենսդրության մեջ։ Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նախագիծն ամբողջությամբ արտահայտում է նաև իրենց կազմակերպության մոտեցումները։

«Նախագիծը ոչ թե ինչ-որ սահմանափակումներ բերող նախագիծ է, նախագիծը ավելի շատ ես կանվանեի հստակեցում մտցնող նախագիծ», – ասել է Իոաննիսյանը։ Նա պարզաբանել է, որ քաղաքական չեզոքության պահանջը դիտորդների համար նորություն չէ և գործող օրենքով էլ է պարտադիր, սակայն նախկինում բացակայում էին այն կիրառելու հստակ մեխանիզմները։ «Օրենսդրությունը տեղ-տեղ ուներ բացեր, ուներ թերություններ, որոնք բացահայտվեցին նաև Վաղարշապատի ընտրությունների ժամանակ», – նշել է նա՝ ընդգծելով, որ փոփոխությունների նպատակը հենց այդ բացերը լրացնելն է։

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե նախագիծը հակաժողովրդավարական է և ուղղված է իշխանամետ դիտորդական առաքելություններ ձևավորելուն, Իոաննիսյանը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։

«Այս նախագիծը որևիցե առումով հակաժողովրդավարական չի, այս նախագիծը ժողովրդավարությունը պաշտպանելու համար է, որովհետև ընտրությունների թափանցիկությունը ժողովրդավարական շատ կարևոր բաղադրիչ է», – հայտարարել է նա։

Իոաննիսյանը համեմատություն է անցկացրել լրագրողների հետ՝ նշելով, որ ինչպես կողմնակալ լրագրողը վնասում է ողջ լրատվական դաշտի հեղինակությանը, այնպես էլ կողմնակալ դիտորդը ստվեր է գցում բոլոր դիտորդների աշխատանքի վրա։ «Երբ ինչ-որ դիտորդներ կողմնակալ են լինում, երբ ինչ-որ դիտորդներ հա՛մ քարոզչություն են անում, հա՛մ դիտորդություն, ոչ միայն իրենց խոսքն է արժեզրկվում, այլև ամբողջ դիտորդական դաշտը»։

Ի պատասխան մտահոգության, թե իշխանությանը քննադատող ցանկացած գնահատական կարող է որակվել որպես հակաքարոզչություն, Իոաննիսյանը շեշտել է, որ օրենքը հստակ տարանջատում է այդ երկուսը։

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ որոշ կողմնակալ դիտորդական խմբերի նպատակը հանրության մոտ ընտրությունների վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելն է՝ արժեզրկելով ժողովրդավարական գործընթացները։ Նա այս երևույթը կապել է արտաքին ազդեցության հետ՝ մասնավորեցնելով Վաղարշապատի և Գյումրիի ընտրությունների օրինակները, որտեղ, ըստ նրա, ռուսամետ շրջանակներն ու դիտորդները կեղծ տեղեկություններ էին տարածում։

«Սա Ռուսաստանի, այսպես կոչված, հիբրիդային հարձակման գործիքակազմի մի մասն է՝ ընտրությունների արժեզրկումը։ Այն ընտրությունների, որի արդյունքներն այդքան էլ Ռուսաստանին չեն գոհացնում և որի ժամանակ ընտրվածի վրա Ռուսաստանն ուզում է լծակներ ունենալ, ինքը փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ ընտրվածը լեգիտիմ ընտրություններով չի ընտրվել», – կարծիք է հայտնել Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան