ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները և նշանակել նոր գլխավոր քարտուղար

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 23-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Օրակարգում 2 հարց էր՝ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ՀՖՖ ակումբների միջև բաշխելը և ՀՖՖ գլխավոր քարտուղարի նշանակումը։

ՀՖՖ Արտոնագրման բաժինը 2025/26 մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (2 980 000 եվրո) Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակից 16 ակումբի միջև բաշխելու միջնորդություն է ներկայացրել՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի No 72 շրջաբերականով սահմանված պահանջներին։

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է 2025/2026 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝

«Ալաշկերտ» – 344, 563

«Արարատ» – 344, 563

«Արարատ-Արմենիա» – 344, 563

«Փյունիկ» – 344, 563

«Ուրարտու» – 344, 563

«Շիրակ» – 344, 563

«Գանձասար» – 344, 563

«Վան» – 344, 563

ԲԿՄԱ – իրավասու չէ

«Նոա» – իրավասու չէ

Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 2,756,500 եվրո

«Սարդարապատ» – 27,938

«Անդրանիկ» – 27,938

«Սյունիք» – 27,938

«Հայք» – 27,938

«Լեռնային Արցախ» – 27,938

«Արարատի Արաքս» – 27,938

«Բենտոնիտ» – 27,938

«Միկա» – 27,938

Առաջին խումբ – ընդամենը՝ 223,500 եվրո

Ըստ ՈՒԵՖԱ-ի ընթացակարգի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների միջև համերաշխության գումարները բաշխվում են հավասարապես: Հաﬔրաշխության գումարներից մասնաբաժին չի ստանում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի լիգայի փուլի մասնակից որևէ ակումբ, ինչպես նաև ԲԿՄԱ-ն:

Վերոնշյալ բոլոր ակումբները համապատասխանում են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգով սահմանված պահանջներին և ներկայացրել են իրենց հաստատված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը և նվազագույն իրավական տեղեկատվությունը:

ՀՖՖ կանոնադրության 40-րդ կետի ե) ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, որի արդյունքում՝ քվեարկությամբ 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Էդգար Պետրոսյանը։