Ջրվեժի գյուղում «Ֆորդ» ու «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ են բախվել․կա զոհ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 16։25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղում միմյանց են բախվել «Ֆորդ» և «ԿամԱԶ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ» մեքենայի վարորդը մահացել է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։