Նաիր Թիկնիզյանը մոտիվացնող գրառում է արել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական «Ցրվենա Զվեզդայի» կազմում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում։ Եվրոպայի լիգայի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի խաղադաշտում 1։0 հաշվով հաղթել է շվեդական «Մալմյոյին», իսկ Թիկնիզյանը մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման։

«Առաջին նկարում կոտրված սրտով մի մարդ է, որը շատերի կողմից արդեն «թաղված» է որպես ֆուտբոլիստ։ Սակայն նա շարունակում է հավատալ քրտնաջան աշխատանքին, որը մի օր անպայման կտա իր արդյունքը:

Երկրորդ նկարում նույն մարդն է, որն իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Այս երկու լուսանկարների միջև տարբերությունը 8 ամիս է: Երբեմն քո հանդեպ հավատի պակասից մինչև փլեյ-օֆֆ կես մրցաշրջան է և համառ աշխատանք: Եթե հիմա դու էլ նույն հոգեվիճակում ես, ինչ ես՝ 8 ամիս առաջ, մի հուսալքվիր և շարունակիր աշխատել: Ամեն ինչ կստացվի»,- գրել է Նաիր Թիկնիզյանը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2025թ․ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար (ըստ Transfermarkt-ի)։