«Ձեզ ասել են՝ քաղաքականությունից դուրս եկեք, ձեր փոխարեն ռուսական օլիգարխի կուսակցությունն է գալիս»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Սիրելի «Հայաստան» դաշինք, հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ ասել են, որ դուրս գաք։ Ինչի՞ եմ այս հարցը տալիս, որովհետև իմ մոտ այդպիսի տպավորություն է, առնվազն, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ հրահանգել են, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը, ըստ երևույթին, գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը»,-այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ընդդիմադիր ուժի պատգամավորները փորձեցին տեղից արձագանքել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը նշեց․ «Կգնաք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին ինքը խոսա»։

Նրա խոսքով՝ եթե դուրս են եկել քաղաքականությունից, թող ասեն այս մասին, որովհետև «ակնհայտ է՝ անցողիկ շեմը հաղթահարելու նրանց շանսերը շատ ցածր են»։

«Ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են՝ դուք քաղաքականությունից դուրս եկեք, մի խոսեք, մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջեցնում, ձեր փոխարեն հիմա ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ՝ ռուսական օլիգարխի կուսակցությունը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։