Ալեն Սիմոնյանը պարգևատրման վերաբերյալ որոշումներ է ստորագրել

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 22-ին պարգևատրման վերաբերյալ 2 որոշում է ստորագրել։

Առաջինում նշվում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի»:

Սակայն կարգադրությանը կից հավելված չկա։

2-րդ որոշման մեջ նշվում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի 2026 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով»։

Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերին ԱԺ բոլոր 107 պատգամավորները ստացել են շուրջ 3 միլիոն դրամի չափով վճարում։ Այդ գումարը ներառել է և՛ աշխատավարձը դեկտեմբերի համար, և՛ հավելյալ բոնուսները։

Հայտարարվել է, որ այդ գումարը ավելի քան երեք անգամ գերազանցում է պատգամավորի ամսական աշխատավարձը։

Եվգենյա Համբարձումյան