ՌԴ-ն համաձայնել է առաջին եռակողմ բանակցություններն անցկացնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ. Պուտինը հանդիպել է ԱՄՆ բանագնացներին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել, որ անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պատվիրակության միջև բանակցություններից հետո, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի բանակցային թիմը կգլխավորի ՌԴ Զինված ուժերի ԳՇ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը։ Ուշակովը հավելել է, որ ամերիկացի բանակցողների հետ հանդիպումից հետո Պուտինը հրահանգներ է տվել Աբու Դաբի մեկնող ռուսական պատվիրակությանը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կհանդիպեն Աբու Դաբիում՝ որպես տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խմբի ղեկավարներ։ Հունվարի լույս 23-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը նույնպես առաջին անգամ մասնակցել է բանակցություններին։ Հանդիպումը տևել է ավելի քան երեքուկես ժամ։

Ուշակովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայի հետ շփումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցը։ Մասնավորապես, Պուտինը տեղեկացվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիպման մասին։

Ուշակովը վերջին բանակցություններն անվանել է «օգտակար բոլոր առումներով»։

Բացի այդ, ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի՝ հանդիպման ժամանակ Մոսկվան կրկին հայտարարել է, որ «առանց տարածքային հարցի լուծման՝ անհնար է հույս դնել երկարաժամկետ կարգավորման վրա»։

«Մենք, ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, անկեղծորեն հետաքրքրված ենք ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչև դա տեղի ունենա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետապնդել հատուկ ռազմական գործողության նպատակները մարտադաշտում, որտեղ Ռուսաստանի զինված ուժերը տիրապետում են  ռազմավարական նախաձեռնությանը»,- նրա խոսքերն է մեջբերել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նա նաև անդրադարձել է Խաղաղության խորհրդին։

«Խաղաղության խորհրդի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում ընդգծվել է մեր պատրաստակամությունը՝ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար հատկացնելու այս կառույցի բյուջեին»,- հայտարարել է Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ «ԱՄՆ-ի կողմից սառեցված ռուսական պահուստներից մնացած միջոցները կարող են օգտագործվել մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 23-24-ն Աբու Դաբիում նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է ԱՄԷ։

Ուկրաինական պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի