«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետերերը փոխվել են։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այլևս բացակայում է «Լիդիան Արմենիա»-ի նախկին 100% բաժնետեր կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ի անունը, ինչպես նաև չկան դրա հիմնադիրներ ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունների ու դրանց իրական շահառու անձանց անունները։

Ռեգիստրի տվյալները թարմացվել են 2025-ի հուլիսի 16-ին։ Հայաստանի բաժնեմասը պահպանվել է 12․5%։

«Լիդիան Արմենիա»-ի մնացած՝ 87․5% բաժնեմասի իրական շահառուն ներկայում Ավստրալիայի քաղաքացի Ջասթին Մայքլ Դիբբն է։ Ընդ որում՝ նա ընկերության իրական շահառու դարձել է 2․5 տարի առաջ՝ 2023-ի հուլիսին, սակայն ռեգիստրում նրա անունն առաջին անգամ հայտնվել է 2025-ի հուլիսին։ Ըստ ամենայնի՝ նախկինում նրա ներկայացվածության չափը փոքր է եղել և այդ պատճառով չի արտահայտվել ռեգիստրում։

Ջասթին Մայքլ Դիբբի մասնակցությունը «Լիդիան Արմենիա»-ում անուղղակի է, իսկ որպես միջանկյալ ընկերություններ նշված են մի քանիսը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ Արմ III (ԲիՎիԱյ)» (United Gold Arm III (BVI) Inc), Սեյշելյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ Քորփ» (United Gold Corp), կրկին Սեյշելյան կղզիներում գրանցված Յունայթիդ «Գոլդ ԱՐՄ Քորփ էլթիդի», ԱՄԷ-ի Դուբայում գրանցված «Յունայթիդ Գոլդ Արմ ԷլԷլՍի-ԷֆԶեթ» , և կրկին Սեյշելյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ ԱՐՄ ԱՅ Քորփ էլթիդի»։ Սեյշելյան և Վիրջինյան կղզիները օֆշորային գոտիներ են, իսկ Դուբայը, թեև ամբողջությամբ օֆշոր չի համարվում, բայց ունի օֆշորային ռեժիմի տարրեր։

2025-ի օգոստոսին «Լիդիան Արմենիա»-ն վերսկսեց Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները։ Ըստ ընկերության՝ հանքավայրի շահագործումը սկսելու համար անհրաժեշտ է 250 մլն դոլարի ներդրում։ 2025-ի փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրվեց ընկերությանը Հայաստանի բանկերից` հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ 150 մլն դոլարի վարկային գիծը բացվել է «Ամերիաբանկ»-ում, 2025-ի հունիսին բանկն ընկերությանը տրամադրել է առաջին մասնաբաժինը՝ 44.6 մլն դոլար ծավալով, իսկ տարեվերջին տրամադրված վարկային միջոցների ծավալը հասել է 107.5 մլն դոլարի։

«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր-տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատում է 70 տոննա, մինչդեռ բնապահպաններն այդ թիվը չափազանցված են համարում։ 

 

Գայանե Խաչատրյան