Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է․ ԱՍՀՆ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

«Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։

Միաժամանակ, ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց։ Սահմանվում է բացառություն այն դեպքերի համար, երբ 3 ամիս անընդմեջ եկամտային հարկ չհաշվարկվելու կամ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելու դեպքում շահառուի աջակցության տրամադրումը դադարեցվել է․ այս դեպքում շահառուին ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել ծրագրում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8006 անձ, որոնցից 1560-ի վարկերն ամբողջությամբ մարվել են․ շահառուներից 2063-ը կամ 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։ 2025 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ շահառուների աշխատավարձից առաջացած եկամտային հարկից վարկերի մարման աջակցությանն է ուղղվել 1,3 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։