Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարի հաղթող, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: Հաղթանակի համար Հայկ Մարտիրոսյանը ստացել է 2500 եվրո պարգևավճար։