Ուիթկոֆը հայտարարել է, որ ուկրաինական բանակցություններում միայն մեկ չլուծված խնդիր է մնացել

Լուրեր

10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հունվարի 22-ին, այսպես կոչված, «ուկրաինական նախաճաշի» ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ երկու կողմերը մոտ են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելուն, գրում է Current time-ը։

Ուիթկոֆի խոսքով՝ մնում է միայն մեկ չլուծված հարց։ Ըստ երևույթին, խոսքը տարածքների վերահսկողության մասին է։

Նա հաստատել է, որ մեկնում է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ուիթկոֆը նաև նշել է, որ ինքը և ամերիկյան պատվիրակության մյուս անդամները հունվարի 21-ի երեկոյան քննարկումներ են անցկացրել ուկրաինական պատվիրակության հետ։ Այլ թեմաների շարքում քննարկվել է ուկրաինական տնտեսության վերականգնումը, Ուիթկոֆը խոսել է ազատ տնտեսական գոտու մասին։

Նման գոտի ստեղծելու գաղափարի մասին Դոնեցկի մարզում նախկինում էլ էր խոսվել, սակայն պարզ չէ, թե ում վերահսկողության տակ։ Ռուսաստանը պնդում է ամբողջ տարածաշրջանի վերահսկողությունը փոխանցելու հարցում․ ներկայում այն վերահսկում է ավելի քան 70%-ը։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները Դավոսում հանդիպումներ են ունեցել ամերիկյան խոշոր ներդրումային BlackRock ընկերության ներկայացուցիչների, Նորվեգիայի և Կատարի վարչապետների, ինչպես նաև ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթկոֆի հետ։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Դավոսում հունվարի 22-ին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ մասին, բայց հանդիպման մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից միջոցներն ուղղելու հարցը՝ «ռազմական գործողությունների ընթացքում վնասված տարածքների վերականգնման համար»՝ խաղաղության համաձայնագրերի ենթադրական կնքումից հետո։

Պուտինը չի մանրամասնել, թե որ տարածքների մասին է խոսքը՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած տարածքների՞, թե՞ պատերազմի ժամանակ ռուսական բանակի կողմից գրավված տարածքների։ Ռուսաստանի նախագահն առաջին անգամ չի բացառել ռուսական ակտիվներն այդ նպատակներով օգտագործելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի