Թրամփի՝ Դավոս ուղևորվող ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է ԱՄՆ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One ինքնաթիռը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մեկնելու ճանապարհին ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ՝ «աննշան» էլեկտրոնային խափանման պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփին տեղափոխող ինքնաթիռը նախազգուշական նպատակով է վերադարձել  Էնդրյուսի ռազմական  բազա, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Ռազմաբազայում Թրամփը և նրան ուղեկցողները կնստեն մեկ այլ ինքնաթիռ և կշարունակեն ճանապարհորդությունը։ ԱՄՆ նախագահի ելույթը Դավոսի ֆորումում նախատեսված է չորեքշաբթի ժամը 14:30-ին՝ Գրենլանդիայի ճգնաժամի ֆոնին։ Մեկնելուց առաջ Թրամփն ասել է, որ պատկերացում չունի, թե ինչպես կանցնի իր այցը Դավոս։

Իր ելույթից հետո ԱՄՆ նախագահը նախատեսում է հանդիպել մի քանի պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նիստի շրջանակում: Քննարկումները, ինչպես սպասվում է, կանդրադառնան Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերին: Այս տարի ԱՄՆ-ն Դավոսում ներկայացված է անսովոր մեծ պատվիրակությամբ։

Թրամփի վերջին սպառնալիքները՝ մաքսատուրքեր սահմանել եվրոպական ութ երկրների համար, որոնց նա անվանել է Գրենլանդիայի բռնակցման իր առաջարկի հակառակորդներ, սուր քննադատության են արժանացել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրանք անվանել է «սկզբունքորեն անընդունելի, հատկապես, երբ դրանք օգտագործվում են որպես ճնշման լծակ տարածքային ինքնիշխանության նկատմամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի