Չեմպիոնների լիգա․ «Ռեալի» 6 գոլերը, «Ինտերի», ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» պարտությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
Բոլորը

Չեմպիոնների լիգան վերադարձել է ձմեռային ընդմիջումից հետո և կայացել են նախավերջին տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իտալական «Ինտերը» սեփական խաղադաշտում 1:3 հաշվով պարտվել է Լոնդոնի «Արսենալին», որի կազմում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, մեկ գոլ էլ խփել է շվեդ գոլահար Վիկտոր Դյոկերեշը։ Դաշտի տերերից աչքի է ընկել խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում է եղել, բայց խաղադաշտ դուրս չի եկել։

Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ)։ Դա «Արքայական ակումբի» առաջին հաղթանակն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի գլխավորությամբ։

«Ռեալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական գոլ են խփել բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, անգլիացի Ջուդ Բելինգեմն ու արգենտինացի Ֆրանկո Մաստանտուոնոն, մեկ անգամ էլ մրցակիցը գրավել է սեփական դարպասը։

Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ՊՍԺ-ն Պորտուգալիայում 1:2 հաշվով պարտվել է Լիսաբոնի «Սպորտինգին» (տեսանյութ), իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։3 հաշվով անակնկալ պարտություն է կրել նորվեգական «Բուդյո-Գլիմտից» (տեսանյութ)։