ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մարկ Քլեյթոնը մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության շուրջ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունվարի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին․ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, ռազմավարական գործընկերության զարգացման և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական երկխոսության դինամիկ խորացումը, քննարկվել է ընթացիկ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուրջ:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

Մնացական Սաֆարյանը և Մարկ Քլեյթոնն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությանը, ինչպես նաև այս համատեքստում ձևավորվող տնտեսական նոր հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում: