Իմպերիալիստական ​​​​հավակնությունները վերածնվում են. Մակրոնը քննադատել է Թրամփի՝ «կանոններից զուրկ աշխարհը»

Լուրեր

29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ավելի ու ավելի ոչ լիբերալ աշխարհակարգը։ The National-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը խոսել է «կանոններից զուրկ աշխարհի անցնելու մասին, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվում է, և որտեղ, կարծես, միայն ուժեղագույնի օրենքն է կարևոր»։

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում նրա ելույթը քողարկված հարձակում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որը, ըստ նախատեսվածի, ֆորումի անցկացման վայր կժամանի գիշերը և ելույթ կունենա չորեքշաբթի, գրում է պարբերականը։

«Իմպերիալիստական ​​​​հավակնությունները վերածնվում են»,- ասել է Մակրոնը՝ մեջբերելով Գրենլանդիան գրավելու՝ ամերիկյան ծրագրերը։

Նա նաև նշել է, որ չորս տարվա ռուսական պատերազմն Ուկրաինայում և հակամարտությունները Մերձավոր Արևելքում օրինակ են այն բանի, թե ինչպես է քայքայվել ավանդական աշխարհակարգը։ Մակրոնը Եվրոպան նկարագրել է որպես մի վայր, «որտեղ օրենքի գերակայությունը և կանխատեսելիությունը դեռևս գնահատվում են»։

«Այն լավ տեղ է, լավ տեղ այսօրվա և վաղվա համար։ Մենք կանենք լավագույնը՝ ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար, շատ ավելի ուժեղ»,- հայտարարել է նա։

Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահ Լարի Ֆինկի հետ հարցուպատասխանի ժամանակ Մակրոնը «Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ» լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումն անվանել է «խելագարություն»։

«Մենք բոլորս պետք է շատ հանգիստ մնանք… այսքան շատ հնարավորություններով և այսքան շատ մարտահրավերներով», – հավելել է նա։

BlackRock-ի ղեկավար Ֆինկը, որն Ամերիկայի ամենահարուստ գործարարներից է, գովաբանել է Մակրոնին նրա «մարդկայնության և առաջնորդության» համար։

Ավելի ուշ Մակրոնը նշել է, որ չի ծրագրում խոսել Դոնալդ Թրամփի հետ Դավոս ժամանելուց հետո։

Մինչ այս, Թրամփը սպառնացել էր 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների ներմուծման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի