Թուրքիայի և Սիրիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քրդամետ ցուցարարների միջև

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Թուրքիայի և Սիրիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քրդամետ ցուցարարների միջև, որոնք զայրացած են սիրիական բանակի կողմից քրդերի դեմ հարձակումից։ Այս մասին հայտնում է AFP-ի թղթակիցը։

Բռնություններ են տեղի ունեցել սահմանամերձ Նուսայբին քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի մոտ, Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցության՝ քրդամետ Դեմոկրատական ​​կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ։ Ավելի քան 1000 ցուցարարներ երթով շարժվել են դեպի սահման, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումով։ Իրավապահները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ սիրիական ուժերը մոտ երկու շաբաթ առաջ հարձակում են սկսել, որի արդյունքում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) դուրս են մղվել Հալեպից։

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ թուրքական սահմանին բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ոմանք էլ փորձել են անցնել Սիրիա։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան զգուշացրել էր, որ Թուրքիան չի հանդուրժի «սադրանքները»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովաբանել է սիրիական բանակին քրդերի կողմից վերահսկվող տարածքները գրավելու «զգուշավոր» հարձակման համար, մինչդեռ այդ քայլը զայրույթ է առաջացրել Թուրքիայի քրդերի շրջանում, որոնք կազմում են երկրի 86 միլիոն բնակչության մեկ հինգերորդը։

Քուրդ պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ ՍԴՈՒ-ի և Սիրիայի կառավարության միջև բանակցությունները «փլուզվել են», ինչի հետևանքով հյուսիս-արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։

Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ, որից հետո Թուրքիայի աջակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից շաբաթավերջին հայտարարված հրադադարի համաձայնագրին։

Բռնությունը նաև լուրջ կասկածներ է առաջացրել Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, որն անցյալ տարի հայտարարել էր, որ դադարեցնում է չորս տասնամյակ տևած ապստամբությունը։ Այս գործընթացը մեծապես կանգ է առել Սիրիայում SDF-ը կենտրոնական պետությանը ինտեգրելու ծրագրերի շուրջ առաջացած փակուղու ֆոնին։

Երեքշաբթի PKK-ն խոստացել է, որ «երբեք չի լքի» Սիրիայի քրդերին՝ «անկախ գնից»։

DEM ​​կուսակցությունը, որը միջնորդ է Անկարայի և PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև, զայրացած է սիրիական հարձակմանը Թուրքիայի աջակցության համար։

Երկուշաբթի թուրքական ոստիկանությունը ցրել է քրդամետ երկու բողոքի ցույց․ մեկը՝ հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում, մյուսը՝ Ստամբուլում գտնվող DEM  ​​կուսակցության գրասենյակի դիմաց։ Ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում՝ ֆրանսիացի լրագրողի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի