ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի վաճառքի տարանցիկ երկիր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է երկրում թմրանյութերի դեմ պայքարի գործընթացին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը  Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի առքուվաճառքի համար տարանցիկ երկիր, ինչը թուրք նախարարն անընդունելի է համարել. փոխանցում է ermenihaber-ը:

Սոյլուի հավաստմամբ՝ Թուրքիայում թմրանյութերի դեմ պայքարը բավական արդյունավետ է ընթանում։ Վերջին մեկ տարում թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացությունների թիվը երկրում զգալիորեն նվազել է։ Եթե 2017թ․ գրանցվել էր 941 նմանատիպ դեպք, ապա 2018թ․ ընթացքում գրանցվել է ընդամենը 228 դեպք։

2017թ․ առաջին 10 ամիսների համեմատ 2018թ․ աճել է նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումների թիվը։ Դրանց արդյունքում կալանավորվել է 19․866 մարդ, ինչը 8․8 տոկոսով գերազանցում է 2017թ․ արդյունքները։ Ընդ որում, նրանցից 16․603-ը ուղղակի փողոցում թմրանյութեր վաճառողներն են։

Թուրք նախարարի խոսքով՝ Եվրոպայում թմրանյութերի վաճառքի 80 տոկոսը կենտրոնացած է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ձեռքում, որը այդ շրջանառությունից տարեկան շուրջ 1․5 մլրդ դոլար եկամուտ է ստանում։