Ռուս մարզիկներին թույլատրել են մասնակցել Պարալիմպիկ խաղերին

Լուրեր

18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
Բոլորը

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) ընդունել է որոշում, որը թույլ է տալիս ռուս մարզիկներին մասնակցել 2026թ․ ձմեռային Պարալիմպիկ խաղերին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի (ՌՊԿ) ղեկավար Պավել Ռոժկովը։

Սեպտեմբերին ՄՊԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում էր ընդունել ՌՊԿ-ի անդամակցության լիակատար վերականգնման մասին։ Սակայն հոկտեմբերին ՄՊԿ-ն հայտարարել էր, որ ռուս մարզիկները չեն կարող մասնակցել Իտալիայում անցկացվելիք Խաղերին, քանի որ միջազգային ֆեդերացիաների դիրքորոշման պատճառով նրանք հնարավորություն չունեն մասնակցելու ընտրական մրցումներին։

«Այսօր իրավիճակը փոխվել է։ ՄՊԿ-ն փոխել է իր որոշումը և այդ մասին տեղեկացրել է ՌՊԿ-ին ու բոլոր անդամ կազմակերպություններին, որ դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում և սնոուբորդում ՌՊԿ-ն կարող է ընդհանուր պայմաններով ներկայացնել հայտեր՝ երկկողմ հրավերներ ստանալու համար»,- Ռոժկովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։