ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը դասակարգման աղյուսակում

Լուրեր

29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման ցուցակում զբաղեցնում է 105-րդ տեղը։

Նոր աղյուսակում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բարձրացել է մեկ աստիճան, թեև հանդիպում չի անցկացրել նախորդ թարմացումից հետո։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան երկրորդն է, իսկ Ֆրանսիան եզրափակում է լավագույն եռյակը։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նորընծա հաղթող Սենեգալի հավաքականն առաջադիմել է 7 աստիճան ու 12-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պարտվելով Հունգարիային (0։1) և Պորտուգալիային (1։9)։