Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Հռոմում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Հայաստան–ԵՄ օրակարգի և առաջիկա միջազգային կարևոր միջոցառումների նախապատրաստական հարցերը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ խորհրդակցությունները տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային՝  ընդգծելով բարձրաստիճան շփումների նշանակալի դերը կառուցողական քաղաքական երկխոսության խթանման, տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

Քննարկվել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է 2025թ. օգոստոսի 8֊ից հետո Հարավային Կովկասում  զարգացումները: Ի թիվս այլնի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շրջանակներում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունմանը»,- ասված է հաղորդագրությունում: