Վարչապետն առաջարկել է Պուտինին՝ վերականգնեք երկաթուղին և ստացեք շահաբաժին, թե չէ՝ ուրիշներին կպատվիրակենք․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը և Ադրբեջանը սկսել են առևտուր անել, մասնավորապես՝ Ադրբեջանից բենզինի ներկրման տեսքով։ Անդրադառնալով այս իրողությանը՝ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ քաղաքականությունն ու տնտեսությունը տարածաշրջանում այնքան են սերտաճել, որ դժվար է հստակ տարանջատել դրանք, սակայն սահմանների փակ լինելն ինքնին անբնական է։

«Մեր հնարավորությունները, մեր ճանապարհներն այնքան երկար ժամանակ են եղել սահմանափակված, որ այդ հնարավորությունների ընդլայնումը մեզ արհեստական է թվում։ Իրականում արհեստական է այն, ինչ հիմա կա։ Այսինքն՝ երկու հարևաններն իրար հետ առևտուր չեն անում։ Եթե քաղաքական, արտաքին քաղաքական բազմաթիվ հարցեր ընդհանուր առմամբ լուծվում են, այդ դեպքում առևտուր չսկսելը կլիներ արհեստական։ Օրինակ՝ հիմա սահմանները փակ են, ու դա արհեստական է»,- նշում է Գևորգյանը։

Խոսելով էներգետիկ անվտանգության և Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին՝ տնտեսագետը ընդգծում է, որ երրորդ աղբյուրի առկայությունը կենսական նշանակություն ունի դիվերսիֆիկացիայի համար։ Նա հիշեցնում է, որ թեև Հայաստանը սահմանակից է գազով հարուստ Իրանին և Ռուսաստանին, սակայն Իրանից գազի ներկրումը խիստ սահմանափակված է։

«Իրանից գազի գնումը սահմանափակված է Իրանի նկատմամբ պատժամիջոցներով։ Մենք չենք կարող Իրանից անսահմանափակ քանակությամբ գազ գնել, մենք պիտի գազը գնենք այնքան, ինչքան կարող ենք իրենց էլեկտրաէներգիա մատակարարել՝ 3 կՎտ/ժամ 1 խորանարդ մետր գազի դիմաց։ Դրանից ավելի արդեն կգործեն սանկցիոն մեխանիզմները։ Մենք չենք կարող պետականորեն վճարել գազի դիմաց գումար Իրանին»,- պարզաբանում է Գևորգյանը՝ հավելելով, որ երրորդ երկրից՝ Ադրբեջանից գազ գնելը կհամարվի դիվերսիֆիկացիա։

Անդրադառնալով ապաշրջափակման թեմային և հարցին, թե արդյոք Մեղրիով անցնող հնարավոր երկաթգիծը մտնելու է «Հարավկովկասյան երկաթուղու» (ՌԴ կոնցեսիոն կառավարման) տիրույթ՝ Գևորգյանը կասկած է հայտնում։

«Մեղրիի հատվածը 90-ականների սկզբից ապամոնտաժված է, գոյություն չունի։ Ես կասկածում եմ, որ այդ հատվածը մտնում է կոնցեսիայի մեջ, որովհետև դա ուղղակի ֆիզիկապես գոյություն չունի։ Այնտեղ նորը պիտի կառուցվի, և դա, կարծում եմ, ավտոմատ կերպով չի մտնելու այդ կոնցեսիայի տիրույթի մեջ»,- նշում է բանախոսը։

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթուղային համակարգում նոր ներդրում կատարելու մասին հայտարարություններին՝ Հայկ Գևորգյանը թերահավատություն է հայտնում ՌԴ ֆինանսական կարողությունների վերաբերյալ։

«Ռուսաստանը չունի այդ ֆինանսական հնարավորությունները՝ Հայաստանի երկաթուղիներում նման ներդրումներ անելու։ Որովհետև այդ ներդրումները պիտի լինեն շատ կարճ ժամանակահատվածում և բավականին մեծ։ Այսօր ռուսական երկաթուղիները ֆինանսական բավականին, այսպես ասենք՝ եթե մեղմ ասենք, բավականին մեծ խնդիրներ ունեն հենց Ռուսաստանում։ Ես չեմ պատկերացնում, թե ինչով իրենք կարող են իրենց հասարակությանը ներկայացնել, թե ինչու ներդրումներ չեն անում ռուսական երկաթուղում, այլ ներդրումներ են անում Հայաստանի երկաթուղում»,- եզրափակում է Հայկ Գևորգյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան