Նախիջևանի դպրոցներում ջեռուցումն անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Նախիջևանի որոշ դպրոցներում ջեռուցումն ամբողջությամբ անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար, մինչդեռ մյուսներում դասարանները ջեռուցվում են շատ թույլ։ Ծնողների մի խումբ այս մասին հայտնել է «Gündəlik Naxçıvan»-ին։ Ըստ նրանց՝ արդյունքում աշակերտները ստիպված են լինում սովորել ցուրտ դասարաններում՝ սառնամանիքային պայմաններում հաստ վերնազգեստ կրելով։ Իրավիճակը հանգեցրել է հիվանդությունների աճի և հաճախելիության կտրուկ անկման։

Ծնողներից Վահիդ Հասանովն ասել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ տեղական կրթության նախարարությանն ուղղված բազմիցս դիմումներին՝ որևէ կոնկրետ միջոց չի ձեռնարկվել։

«Ասում են, որ բյուջեն սուղ է, պետք է գումար խնայենք։ Խորհուրդ են տալիս դպրոցական համազգեստի տակ հաստ հագուստ հագնել։ Բայց ցուրտ եղանակին դա էլ չի օգնում, երեխաները ստիպված են բաճկոններով նստել։ Սա նրանց թույլ չի տալիս նորմալ սովորել։ Այս իրավիճակում իմ երեխան գրեթե ամեն շաբաթ հիվանդանում է։ Նա առավոտյան դասի է գնում, բայց երեկոյան կոկորդը ցավում է և ջերմություն ունի։ Հետո բողոքում են նրա հաճախելիությունից»,- ասել է Հասանովը։

Ծնողի խոսքով՝ դպրոցի ղեկավարությունը փորձում է արդարացնել իրավիճակը՝ ասելով, որ տաքացուցիչներն անսարք են։ Սակայն այս բացատրությունը չի բավարարում ծնողներին. «Խնդիրը միայն մեկ դպրոցում չէ։ Նույն իրավիճակն է ինքնավար հանրապետության բոլոր դպրոցներում։ Անհնար է, որ տաքացուցիչը միաժամանակ փչանա բոլոր դասարաններում։ Սա ակնհայտորեն դիտավորյալ ջեռուցում չապահովելու միտում է՝ գումար խնայելու նպատակով»։

Նախիջևանի միջնակարգ դպրոցներից մեկում աշխատող ուսուցիչը նույնպես պնդում է, որ ջեռուցումը միտումնավոր է կրճատվում։ Նրա խոսքով՝ ջեռուցումը նորմալ մակարդակով չի ապահովվում, որպեսզի գազի սահմանաչափը չգերազանցվի։

Ուսուցիչը նշում է, որ այս պայմաններում ուսումնական գործընթացը չի կարող բնականոն շարունակվել. «Երեխաները պետք է սովորեն, այլ ոչ թե սառչեն։ Խնդիրը սահմանափակված չէ միայն մեր դպրոցով։ Նույն իրավիճակն է թե՛ շրջաններում, թե՛ քաղաքի կենտրոնում գտնվող կրթական հաստատություններում։ Ո՛չ մենք, ո՛չ էլ դասղեկները չենք կարող միջամտել այս հարցին։ Մենք ինքներս տաք ենք հագնվում և խորհուրդ ենք տալիս երեխաներին տաք հագուստ հագնել դպրոցական համազգեստի տակից։ Բայց, չնայած դրան, հիվանդությունները շատանում են, հաճախելիությունը՝ նվազում։ Ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին դպրոց ուղարկել»։

Ծնողները և ուսուցիչները պահանջում են, որ համապատասխան հաստատությունները դպրոցներն ապահովեն նորմալ ջեռուցմամբ, գազի սահմանափակումը չկիրառվի երեխաների առողջության հաշվին և խնդիրը շտապ լուծվի։

Ադրբեջանի համապատասխան հաստատությունները դեռևս մեկնաբանություններ չեն արել այս հարցի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի