Մուրադ Մուսաև․ «Հայաստանում կարծում են՝ «Կրասնոդարը» գերի է պահում Սպերցյանին»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությանը եվրոպական ակումբ։

«Էդիկը ոչ մի տեղ չի շտապում: Այդ մասին խոսակցություններն ուռճացված են Ռուսաստանում ու հատկապես՝ Հայաստանում։ Նրանք կարծում են, որ «Կրասնոդարը» գերի է պահում Սպերցյանին։ Բայց նա երջանիկ մարդ է։ Սպերցյանն ակումբի, քաղաքի լեգենդն է, բոլորը սիրում են նրան։ Նա վառ ֆուտբոլ է ցուցադրում, բազմաթիվ պահեր է ստեղծում և իրացնում դրանք:

Եվրոպա տեղափոխվելու առնչությամբ մեծ ճնշում կա նրա վրա։ Եթե «Ինտերը» գար ու առաջարկեր լավ գումար, իսկ մենք չհամաձայնեինք, այդ պարագայում մտահոգությունները տեղին կլինեին: Սակայն «Ինտերը» չեկավ։ Վերջինը եկել էր «Սաութհեմփթոնը», բայց նա որոշեց չտեղափոխվել»,- «Это футбол, брат» հաղորդման եթերում ասել է Մուրադ Մուսաևը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 168 հանդիպում, խփել 53 գոլ ու կատարել 45 ասիստ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։