Ստամբուլում ոգեկոչում են Հրանտ Դինքի հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
Բոլորը

Ստամբուլի Շիշլի թաղամասի Սեբաթ բազմաբնակարանային շենքի առջև այսօր մարդկանց բազմություն է հավաքվել՝ սպանության 19-րդ տարելիցին հարգանքի տուրք մատուցելու հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին, գրում է Bianet-ը։

Հայերեն-թուրքերեն «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ թերթի այն ժամանակվա գրասենյակի շենքի դիմաց։

Չնայած ցուրտ եղանակին և ձյան տեղումներին, Հալասկարգազի պողոտան այսօր բավական մարդաշատ է եղել։ Նշվում է, որ իշխանությունները փակել են ճանապարհը երկու ուղղություններով՝ միջոցառումն անցկացնելու համար։

Հավաքի մասնակիցները «Մենք այստեղ ենք, ախպարիգ», «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք», «Մենք չենք հանձնվում, ախպարիգ» գրությամբ պաստառներով են։ Նրանք նաև վանկարկել են՝ «Այս դատավարությունը չի ավարտվի, մինչև մենք չասենք, որ այն ավարտվել է» և «Հրանտը իմ եղբայրն է՝ չնայած ֆաշիզմին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի