Ալիևը ժամանել է Շվեյցարիա` Դավոսի ֆորումին մասնակցելու
Քաղաքականություն
19.01.2026 | 17:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ցյուրիխի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի ղեկավարին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են պաշտոնյաները:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի