Իրանը դիտարկում է ինտերնետի արգելքի վերացումը․ երկրի պետական ​​հեռուստատեսությունը հաքերային հարձակման է ենթարկվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը կարող է մի քանի օրից վերացնել ինտերնետի արգելափակումը, հայտարարել է խորհրդարանի բարձրաստիճան անդամը, այն բանից հետո, երբ իշխանություններն անջատել են կապի միջոցները, մինչ նրանք զանգվածային ուժ են կիրառել 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր ամենածանր ներքին անկարգությունների ժամանակ, գրում է Reuters-ը։

Իշխանությունների վերահսկողության թուլացման վերջին նշանը կիրակի երեկոյան պետական ​​հեռուստատեսության վրա հաքերային հարձակումն էր, որը կարճ ժամանակով ցուցադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի վերջին շահի աքսորյալ որդու ելույթները, որոնք հանրությանը կոչ էին անում ապստամբել։

Իրանի փողոցները մեկ շաբաթ է՝ լուռ են դեկտեմբերի վերջին սկսված հակակառավարական բողոքի ցույցերից հետո։ Իրանցի պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ հաստատված զոհերի թիվը գերազանցել է 5,000-ը, այդ թվում՝ 500 անվտանգության աշխատակիցները, ամենածանր անկարգությունները տեղի են ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող էթնիկ քրդական շրջաններում։ Արևմուտքում գործող իրանական մարդու իրավունքների կազմակերպությունները նույնպես գնահատում են հազարավոր մահեր։

Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին ասել է, որ անվտանգության բարձրագույն մարմինները կորոշեն ինտերնետի վերականգնման հարցը առաջիկա օրերին, իսկ ծառայությունը կվերսկսվի, երբ «անվտանգության պայմանները համապատասխան լինեն»։

Խորհրդարանի մեկ այլ անդամ՝ կոշտ դիրքորոշում ունեցող Համիդ Ռասային, ասել է, որ իշխանությունները պետք է լսեին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նախկինում հնչած բողոքները «կիբերտարածության անկայունության» վերաբերյալ։

Իրանական կապի միջոցները, այդ թվում՝ ինտերնետը և միջազգային հեռախոսազանգերի հնարավորությունը, մեծ մասամբ անջատվել էին ամենածանր անկարգություններին նախորդող օրերին։ Այդ ժամանակից ի վեր հեռարձակման անջատումները մասամբ մեղմացել են, ինչը թույլ է տվել ցուցարարների վրա լայնածավալ հարձակումների մասին տեղեկություններ ստանալ։

Կիրակի պետական ​​հեռուստատեսության վրա հաքերային հարձակման ժամանակ էկրաններին ցուցադրվել է մի քանի րոպե տևողությամբ տեսանյութ՝ «Իրանական ազգային հեղափոխության իրական լուրը» վերնագրով։ Այն ներառել է Իրանի վերջին շահի՝ ԱՄՆ-ում բնակվող որդու՝ Ռեզա Փահլավիի ուղերձները, որտեղ նա կոչ էր անում ապստամբության՝ տապալելու շիա մուսուլման հոգևորականների իշխանությունը, որոնք երկիրը կառավարում են 1979 թվականի հեղափոխությունից ի վեր՝ իր հորը տապալելուց հետո։

Փահլավին ներկայանում է որպես ընդդիմադիր ականավոր ձայն՝ հայտարարելով, որ ծրագրում է վերադառնալ Իրան, չնայած դժվար է անկախ գնահատել, թե որքան ուժեղ է նրան աջակցությունն Իրանի ներսում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի