Չինաստանում 2025 թվականին ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

Չինաստանի բնակչությունը 2025 թվականի արդյունքներով նվազել է 3,39 միլիոնով՝ հասնելով 1,404 միլիարդի, ըստ Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների։ Վիճակագրությունը ներառում է միայն մայրցամաքային Չինաստանը՝ առանց Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, գրում է Meduza-ն։

2025 թվականին Չինաստանում ծնվել է 7,92 միլիոն մարդ, մահացել՝ 11,31 միլիոնը։ Ծնելիության մակարդակը կազմել է 5,63 մարդ՝ 1000 անձի հաշվով, իսկ մահացության մակարդակը՝ 8,04 մարդ՝ 1000 անձի հաշվով։

Ըստ CNN-ի՝ 2025 թվականի արդյունքներով՝ Չինաստանի ծնելիության մակարդակը պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ Չինաստանի բնակչությունը նվազել է չորրորդ տարին անընդմեջ։ Այս երկրում նախորդ բոլոր ժամանակների ամենացածր ծնելիության մակարդակը՝ 6,39` յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով, գրանցվել է 2023 թվականին։ 2024 թվականին ծնելիության մակարդակն աճել է։

CNN-ը նշում է, որ 2025 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Չինաստանի իշխանությունների փորձերը՝ խթանել ծնելիության մակարդակը՝ տասնամյակներ շարունակվող «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից հետո, դեռևս արդյունք չեն տալիս։

Չինաստանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում ծնելիության մակարդակի բարձրացման ջանքերի վրա՝ աշխատուժի կրճատման և թոշակառուների թվի աճի հետևանքով առաջացող տնտեսական սպառնալիքի պատճառով։ Ավելին, փորձագետները նշում են, որ ծնելիության մակարդակի նվազման պայմաններում երեխաների վրա ծախսերի կրճատումը բացասաբար է անդրադառնում ներքին սպառման վրա։

Միևնույն ժամանակ, Չինաստանի տնտեսությունը 2025 թվականին ցուցաբերել է ընդհանուր կայունություն՝ չնայած տարբեր բացասական գործոններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի պատերազմին։ Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 5%-ով։

Երկար տարիներ Չինաստանն աշխարհի ամենամեծ բնակչությունն ուներ։ Հնդկաստանը նրան գերազանցել է 2023 թվականին։

Չինաստանի կառավարությունը հրաժարվել է «մեկ երեխա» քաղաքականությունից 2010-ականների կեսերին։ Չինաստանի կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումների շարքում է հակաբեղմնավորիչների հարկային արտոնությունների վերացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի