Թրամփը Տոկաևին հրավիրել է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին։ Tengrinews-ին այս մասին ասել է Ղազախստանի ղեկավարի ներկայացուցիչ Ռուսլան Ժելդիբայը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նա նշել է, որ սխալ կլիներ թաքցնել հրավերը. Ղազախստանի նախագահն առաջիններից է, որին հրավիրել են։

«Ի պատասխան՝ պետության ղեկավարը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին՝ հայտնելով անկեղծ երախտագիտություն և հաստատելով իր համաձայնությունը միանալու այս նոր միավորմանը։ Նախագահը վերահաստատել է Ղազախստանի հանձնառությունը՝ իր ներդրումն ունենալու Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու, միջպետական ​​վստահության ամրապնդման և համաշխարհային կայունության գործում»,- հավելել է Ժելդիբայը։

Թրամփը Գազայի Խաղաղության խորհրդի ստեղծման մասին հայտարարել էր այս տարվա հունվարի 16-ին: Այս կազմակերպության ստեղծումը ԱՄՆ նախագահի՝ Գազայում խաղաղության ծրագրի մի մասն էր՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ։ Նույն օրը Սպիտակ տունը հայտարարել էր խորհրդի գործադիր կոմիտեի կազմը․ այն կազմված կլինի յոթ անդամից, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից, Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆից, ԱՄՆ նախագահի փեսայից՝ Ջարեդ Քուշներից և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերից։

Bloomberg-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրում է խորհրդում մշտական ​​​​տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին ներդնել առնվազն 1 միլիարդ դոլար: Խմբի կանոնադրության նախագծում նաև նշվում է, որ ինքը՝ Թրամփը, կլինի խորհրդի առաջին նախագահը: Նա նաև կորոշի, թե ով կմիանա կազմակերպությանը, կկարողանա հաստատել կամ մերժել կազմակերպության որոշումները, որոնք կկայացվեն մեծամասնության քվեարկությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի