Փեզեշքիանը հայտարարել է, որ Խամենեիի վրա ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի հայտարարում

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամանեիի վրա հարձակումը կլինի պատերազմի հայտարարում․ ակնհայտ պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել, գրում է France 24-ը։

Ըստ հրապարակման՝ հունվարի 8-ին սկսված ինտերնետ կապի անջատման քողի տակ անվտանգության ուժերի կողմից իրականացված բողոքի ցույցերի ճնշումից հետո, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները անվանեցին «կոտորած», ցույցերը մարեցին։

Կիրակի երեկոյան Monitor Netblocks-ը հաղորդել է, որ «երթևեկության մակարդակը նվազել է Իրանում Google-ի որոշ ծառայությունների և հաղորդագրությունների հավելվածների կարճատև, խիստ ֆիլտրացված վերականգնումից հետո»։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ ցույցերը խաղաղ են եղել՝ նախքան «անկարգությունների» վերածվելը, դրանց համար մեղադրելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Թեհրանի դեմ նոր ռազմական գործողություններ ձեռնարկել, եթե ցուցարարներ զոհվեն։ Մինչ Վաշինգտոնը, կարծես, հետ է քաշվել, Թրամփը շաբաթ Politico-ին տված հարցազրույցում քննադատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ ասելով, որ «ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել»։

«Նա հիվանդ մարդ է, որը պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարի մարդկանց սպանել»,- ասել է Թրամփը։

Ի պատասխան՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի X-ում զգուշացրել է. «Մեր երկրի մեծ առաջնորդի վրա հարձակումը համարժեք է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի»։

Մինչ այդ, իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ փողոցներում հանգստությունը վերականգնվել է։ AFP-ի թղթակիցների փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնում նկատվել են անվտանգության ուժեր՝ զրահապատ մեքենաներով և մոտոցիկլետներով։ Կիրակի դպրոցները վերաբացվել են մեկ շաբաթ փակ մնալուց հետո։

Մասուդ Փեզեշքիանն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ «խորհուրդ է տվել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին՝ հնարավորինս շուտ վերացնել ինտերնետային սահմանափակումները»։ Որոշ օգտատերեր հայտնել են WhatsApp-ի հասսանելիության մասին, նախորդ երեքշաբթիից վերսկսվել էին նաև միջազգային զանգերը, իսկ շաբաթ օրը՝ կարճ հաղորդագրությունների հնարավորությունը։

Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի երկրորդ խոշորագույն բջջային օպերատոր Irancell-ի գործադիր տնօրենն աշխատանքից ազատվել է՝ ինտերնետն անջատելու մասին կառավարության որոշումը չկատարելու համար։

Amnesty International-ը հայտարարել է, որ վերջին օրերին ստուգել է տասնյակ տեսանյութեր և հաշիվներ, որոնք ցույց են տալիս անվտանգության ուժերի կողմից «ցուցարարների կոտորածը»։ Նորվեգիայում գործող Iran Human Rights կազմակերպությունը հայտարարել է, որ ստուգել է անվտանգության ուժերի կողմից սպանված 3428 ցուցարարի մահվան լուրը՝ հաստատելով դեպքերն Իրանի առողջապահական և բժշկական համակարգի աղբյուրների, ականատեսների և անկախ աղբյուրների միջոցով։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը զգուշացնում է, որ իրական թիվը, հավանաբար, շատ ավելի բարձր է:

Այլ գնահատականների համաձայն էլ՝ զոհերի թիվը գերազանցում է 5000-ը, հնարավոր է՝ հասնի մինչև 20,000-ի, չնայած ինտերնետի անջատումը լրջորեն խոչընդոտել է անկախ ստուգմանը, նշում է IHR-ը։

Արտերկրում գործող ընդդիմադիր Iran International-ը, հղում անելով կառավարության և անվտանգության բարձրաստիճան աղբյուրներին, հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 12,000 մարդ։ Իրանի դատական ​​համակարգը հերքել է սա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի