Մաքսային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները. եվրոպական երկրները Գրենլանդիայի հարցով արձագանքել են Թրամփին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ութ եվրոպական երկրներ, որոնց դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Գրենլանդիայի ամերիկյան վերահսկողությանը դեմ լինելու համար, խստորեն քննադատել են այդ քայլը՝ զգուշացնելով, որ նրա սպառնալիքները «խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և սպառնում վտանգավոր անկման պարույրով», գրում է ABC News-ը։

Ամերիկայի որոշ մերձավոր դաշնակիցների համատեղ հայտարարությունն ազդարարում է ինքնիշխանության և անվտանգության շուրջ վերջերս առաջացած լարվածության հնարավոր շրջադարձային պահը՝ Թրամփի սպառնալիքից գրեթե 24 ժամ անց։ Սա նաև եվրոպացի դաշնակիցների կողմից Թրամփին ուղղված ամենաուժեղ նկատողությունն է գրեթե մեկ տարի առաջ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Վերջին ամիսներին եվրոպացիները նրա հետ կապված հիմնականում ընտրել են դիվանագիտությունն ու շողոքորթությունը, նույնիսկ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ձգտման ժամանակ։ Այս հայտարարությունը, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների կողմից Գրենլանդիա զորքեր ուղարկելը դանիական ռազմական վարժանքների համար, կարծես, մեկ քայլ հեռու են այդ ռազմավարությունից։

Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և Ֆինլանդիայի անսովոր ուժեղ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Արկտիկական դիմացկունություն» գործողության համար Գրենլանդիա ուղարկված զորքերը «ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում»։

«Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի ժողովրդի հետ: Հիմնվելով անցյալ շաբաթ սկսված գործընթացի վրա՝ մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, որոնց մենք վճռականորեն աջակցում ենք: Մաքսային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և սպառնում են վտանգավոր անկման պարույրով»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կշահեն ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև եղած տարաձայնություններից։

«Եթե Գրենլանդիայի անվտանգությունը վտանգի տակ է, մենք կարող ենք դա լուծել ՆԱՏՕ-ի ներսում։ Մաքսատուրքերը կարող են Եվրոպան և Միացյալ Նահանգները աղքատացնել ու խաթարել մեր համատեղ բարգավաճումը»,- սոցցանցում գրել է նա։

Եվրոպան փորձում է Թրամփին իր կողմը պահել՝ ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ Վաշինգտոնի կողմից Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և անվտանգության երաշխիքներումջ նրա ներգրավվածությունը, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։

Թրամփի քայլը քննադատության է արժանացել նաև ԱՄՆ-ի ներսում։ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Մարկ Քելլին ասել է, որ Թրամփի սպառնալիքները ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին ամերիկացիներին «կստիպեն ավելի շատ վճարել՝ փորձելով ձեռք բերել անհրաժեշտ տարածքները»։

«Եվրոպական երկրներից զորքեր են ժամանում Գրենլանդիա՝ տարածքը մեզանից պաշտպանելու համար։ Թող դա հասկանալի լինի։ Այս նախագահի կողմից մեր հեղինակությանը և մեր հարաբերություններին հասցվող վնասը մեծանում է՝ մեզ պակաս անվտանգ դարձնելով։ Եթե ինչ-որ բան չփոխվի, մենք մենակ կմնանք հակառակորդների և թշնամիների հետ ամեն ուղղությամբ»,- գրել է Քելլին սոցիալական ցանցերում։

Իտալիայի աջակողմյան վարչապետ Ջորջիա Մելոնին, որը համարվում է Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը մայրցամաքում, ասել է, որ խոսել է նրա հետ մաքսատուրքերի մասին՝ այն որակելով «սխալ»։ Մելոնին ասել է, որ որոշ եվրոպական երկրների կողմից Գրենլանդիա փոքրաթիվ զորքերի տեղակայումը սխալ է հասկացվել Վաշինգտոնի կողմից, հավելելով, որ դա ԱՄՆ-ի դեմ քայլ չէր, այլ նպատակ ուներ անվտանգություն ապահովել «այլ գործող անձանց» դեմ, որոնց նա չի նշել։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը գլխավորում է Լեյբորիստական ​​կուսակցությունը, ասել է, որ մաքսատուրքերի հայտարարությունը «լիովին սխալ» է, և իր կառավարությունն «ուղղակիորեն կհետապնդի այս հարցը ԱՄՆ վարչակազմի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի