Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի հունվարի 6-ին Հանրային հեռուստաընկերությունը միանգամից երեք ալիքներով՝ «Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք» և «Առաջինի միջազգային ալիք», հեռարձակել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող Սուրբծննդյան պատարագը։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային ՀԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ Հանրայինը չի հեռարձակել Մայր Աթոռում կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող հայրապետական պատարագը, ինչը իրականացրել է տարիներ շարունակ։

«Տեղեկացնում ենք, որ Սուրբ Ծննդյան տոնական պատարագը վերջին մի քանի տարիների ընթացքում Հանրային ՀԸ-ի կողմից նկարահանվել և ուղիղ հեռարձակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց»,- պարզաբանել են Հանրային ՀԸ-ից։

Նշենք, որ մինչ 2025 թվականը հայրապետական բոլոր պատարագները մատուցվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, քանի որ Մայր տաճարը վերանորոգվում էր։ Անդրադառնալով Հանրայինի այն պարզաբանմանը, թե վերջին տարիներին հեռարաձակումն իրականացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց՝ նշենք, որ ո՛չ Հանրայինի պաշտոնական կայքում, ո՛չ յութուբյան էջում, ինչպես նաև լրատվական ալիքի կայքում և յութուբյան ալիքում, չկա որևէ հեռարձակում 2025 թվականի Սուրբ Ծննդյան պատարագին առնչվող։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատարագին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պատարագը մատուցում էր նշյալ եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը միացել է Նիկոլ Փաշինյանին և պահանջում է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։

Հանրային ՀԸ-ի ղեկավարարից հետաքրքրվել ենք նաև, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հանրայինի բոլոր ռեսուրսներով պետք է հեռարձակվի հենց այն պատարագը, որին ներկա է Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, այդ պատարագներին զեղչվում է Գարեգին Բ-ի հիշատակման հատվածը։

«Տեղեկացնում ենք, որ ձեր նշած ալիքները հանդիսանում են Հանրային ՀԸ հեռուստաընտանիքի մաս, իսկ պատարագը հեռարձակվել է հեռուստաընտանիքի երեք հեռուստաալիքներով»,- նշված է պատասխանում։

Հանրային ՀԸ-ն արդեն երրորդ տարին է, որ չի հեռարձակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը, լրատվական թողարկումներում անդրադարձ չի կատարվում կաթողիկոսի պաշտոնական այցերին ու հանդիպումներին։  Անդրադառնում են միայն Փաշինյանի, այսպես ասած, եկեղեցին բարենորոգելու նախաձեռնության շրջանակներում՝ հիշատակելով ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան։

Նշենք, որ Հանրային հեռարձակողի խորհրդին 2026 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 8 մլրդ 300 մլն դրամ:

Նարեկ Կիրակոսյան