Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ՝ կառույցի գործունեության զարգացմանն աջակցելու և նշանակալի ավանդի համար: Մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Վերջինս խորհրդի հաստատմանն է ներկայացրել Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2026 թ. նախահաշիվը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որի ընթացքում ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։

Մատենադարանի տնօրենը ներկայացրել է գիտական, գիտատեխնիկական, արժեքավոր նմուշների, մշակութային արժեքների համալրման, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները:

Հոգաբարձուների խորհրդի նիստին հաջորդել է «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը. ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են: Այն բացահայտում է Մատենադարանի՝ մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը»,- ասված է հաղորդագրությունում։