Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Ավստրիային և Գերմանիային
Քաղաքականություն
16.01.2026 | 14:55
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ադրբեջանական գազի արտահանումը Ավստրիայի և Գերմանիայի շուկաներ, հայտարարել է SOCAR-ը։
Նշվում է, որ TAP խողովակաշարով՝ Հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածով տեղափոխվող գազի զգալի ծավալների վաճառքով ընկերությունը մտնում է Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման նոր փուլ։
Նշվում է, որ Իտալիայի միջոցով Ավստրիա և Գերմանիա գազի մատակարարումներն ընդլայնում են ադրբեջանական գազի աշխարհագրական ներկայությունը Եվրոպայում։ Սա ադրբեջանական գազ գնող երկրների թիվը հասցնում է 16-ի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի