Եվրոպական մի շարք երկրներ լրացուցիչ զորքեր են ուղարկում Գրենլանդիա՝ ԱՄՆ-ի կողմից բռնակցման սպառնալիքների սրման ֆոնին

Լուրեր

15.01.2026 | 19:15
Լիտրը 270 դրամ․ ինչու է հեղուկ գազը օր օրի թանկանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:14
Ցուցադրվել են ԶՈւ դաշտային նոր համազգեստի նմուշները
15.01.2026 | 19:00
ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին՝ հնարավոր ռազմական գործողությամբ․ շանտաժ է անում, իբր Արևմուտքի հետ գործակցությունը իր դեմ է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:51
Սիրիական կողմը կարող էր Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15.01.2026 | 18:40
Դավիթ Հարությունյանի գործով ոչ թե պետք է նոր քննություն կատարվի, այլ նոր որոշում կայացվի. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:32
Էդգար Սևիկյան․ Դեյան Ստանկովիչը լավ մարզիչ է, ունի հետաքրքիր մտքեր
15.01.2026 | 18:24
Ասեք՝ ամբախ-զամբախ չխոսի. Արթուր Սարգսյանը մեղադրողներին հորդորեց իր ասածը փոխանցել ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:16
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:10
Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ
15.01.2026 | 18:00
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել // Գրենլանդիայում եվրոպական զորքեր են տեղակայվում․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 17:55
Turkish Airlines-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում
15.01.2026 | 17:42
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Բաքվի գերությունից վերադարձածների հետ
15.01.2026 | 17:33
Հայաստանն ու Ադրբեջանը Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում համատեղ զննում են անցկացրել
15.01.2026 | 17:30
ՌԴ ՆԳՆ կենտրոնում նռնակ է պայթել․ 9 մարդ վիրավորվել է
15.01.2026 | 17:21
Փաստաթուղթն իսկապես լավն է․ չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան
Բոլորը

ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ փոքր թվով զինվորականներ են տեղակայում Գրենլանդիայում՝ Դանիայի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացնում է Արկտիկական կղզին բռնակցելու իր սպառնալիքները, գրում է CNN-ը։

Թրամփի հայտարարությունները ճգնաժամի մեջ են գցել Եվրոպայի տասնամյակների պատմություն ունեցող, ԱՄՆ-ի գլխավորած անվտանգության դաշինքը՝ բարձրացնելով ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաազդեցիկ անդամի կողմից մեկ այլ անդամի տարածքի բռնակցման հեռանկարը։

Դանիան, որը պատասխանատու է Գրենլանդիայի պաշտպանության համար, զգուշացրել է, որ Գրենլանդիայի վրա հարձակումը գրեթե կվնասի ՆԱՏՕ-ին և չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը՝ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ»։

Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան հաստատել են, որ այս շաբաթ զինվորականներ են ուղարկում Գրենլանդիա։ Կանադան և Ֆրանսիան նաև հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին նախատեսում են հյուպատոսություններ բացել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների համար անսովոր չէ զորքեր ուղարկել ՆԱՏՕ-ի այլ երկրներում մարզվելու համար, և դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, տարիներ շարունակ ճնշում են գործադրել Արկտիկական շրջանում համատեղ զորավարժությունները մեծացնելու համար: ԱՄՆ-ը շուրջ 150 զինվորական ունի Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ  բազայում։

Չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դանիայի հրավերով հինգշաբթի 13 հոգուց բաղկացած «հետախուզական խումբ» է ուղարկում Գրենլանդիա՝ այլ գործընկեր երկրների հետ միասին «հետազոտական ​​առաքելության» համար։

Շվեդիան էլ, Դանիայի խնդրանքով, անհայտ թվով զորքեր է ուղարկել Գրենլանդիա, X-ում հայտարարել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Նա հավելել է, որ շվեդ սպաները կլինեն այլ դաշնակից երկրների զորքերի խմբի մաս, որոնք միասին կպատրաստվեն «Արկտիկական դիմացկունություն» անվանումով առաջիկա զորավարժություններին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նույնպես կմասնակցի գործողությանը:

«Ֆրանսիական առաջին ռազմական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են: Մյուսները կհետևեն»,- գրել է նա X-ում։

Նորվեգիան ևս երկու պաշտպանական անձնակազմ է ուղարկում Գրենլանդիա, CNN-ին հաստատել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Դանիայի պաշտպանության նախարարը Գրենլանդիայի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումն անվանել է «լիովին հիպոթետիկ»։

«Քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր հարձակվի ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա»,- լրագրողներին ասել է Տրոլս Լունդ Պոուլսենը։

Հանդիպումներ Թրամփի պաշտոնյաների հետ

Գրենլանդիայում եվրոպական զորքերի տեղակայման մասին լուրը տարածվեց այն ժամանակ, երբ դանիացի և գրենլանդացի պաշտոնյաները չորեքշաբթի հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ այն բանից մի քանի ժամ անց, երբ Թրամփը Truth Social-ում հայտարարեց, որ «ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վերահսկողությունից պակաս ամեն ինչ անընդունելի է»։

«ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր և արդյունավետ է դառնում Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների ձեռքում գտնվելու դեպքում»,- չորեքշաբթի գրել էր Թրամփը՝ պնդելով, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը նույնպես օգուտ կբերի ՆԱՏՕ-ին։

Այդ հանդիպումը քիչ շոշափելի արդյունքներ է  տվել։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ ինքը և իր գրենլանդացի գործընկերը «անկեղծ, բայց նաև կառուցողական քննարկում» են ունեցել Ռուբիոյի և Վենսի հետ, բայց «հիմնարար անհամաձայնությունը» շարունակվում է։

Այնուամենայնիվ, Ռասմուսենը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել ստեղծել «բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար՝ արդյո՞ք կարող ենք գտնել առաջ շարժվելու ընդհանուր ուղի», որը, ինչպես սպասվում է, կհանդիպի առաջիկա շաբաթներին։

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը կիրակի հայտարարել է, որ զանգահարել է իր գրենլանդացի և դանիացի գործընկերներին՝ «վերահաստատելու Կանադայի անսասան աջակցությունը Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Անանդը նշել է, որ «առաջիկա շաբաթներին» կմեկնի Գրենլանդիա՝ Նուուկում Կանադայի պաշտոնական հյուպատոսությունը բացելու և Արկտիկայում Կանադայի «տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության խորը հանձնառությունը» փոխանցելու համար։

Ֆրանսիան փետրվարի 6-ին Գրենլանդիայում հյուպատոսություն կբացի, որը մշակվում էր անցյալ տարվանից, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Reuters-ը հաղորդել է, որ Բարրոն կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել Գրենլանդիային սպառնալը։

«ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի վրա հարձակումը իմաստ չի ունենա, դա նույնիսկ կհակասի Միացյալ Նահանգների շահերին։ Հետևաբար, այս շանտաժն ակնհայտորեն պետք է դադարեցվի»,- RTL-ի եթերում ասել է Բարրոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի