Պետական համակարգը պետք է զերծ պահենք կոռուպցիոն ռիսկերից. Փաշինյանը` միլիոնավոր պարգևատրումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ, և մենք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին և պետական համակարգը, պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»,- այս մասին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ենթակաների միլիոնավոր դրամների պարգևավճարներին։

«Կառավարության նիստում հարցը զեկուցվել է, և ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն՝ ներդրվել է նոր ինստիտուտ։ Այդ ինստիտուտի ներդրումը ունի մի քանի նպատակներ։ Այդ նպատակներից առաջինը՝ Կառավարության գործունեությունը և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ։ Եվ սա նաև 2018 թվականից մեր որդեգրած զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետև մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը։ Եվ այդ տեսլականը իրականացնելու և Կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք այդ որոշումն անհրաժեշտ ենք համարում։

Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնենք, որովհետև մենք տեսնում ենք, որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված։

Մենք վերջին շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում։ Ինչո՞ւ․ որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ։

Եվ հաջորդ գործոնը, որը պակաս կարևոր չեմ համարում, հետևյալն է, որ ես առիթ ունեցել եմ ասելու՝ Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է և Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ, և մեծ մրցակցություն է առաջանալու։ Եվ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ, և մենք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին և պետական համակարգը, պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։

Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը և կրթությունը պետք է դառնան ապրելակերպ, կենսակերպ։ Եվ մենք պետական պաշտոնյաներին, ըստ էության, պարտադրում ենք, որ նրանք շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները, կրթությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատեն։ Իսկ դրանք նաև լրացուցիչ ֆինանսական ծախսեր են։ Եվ ուզում եմ ասել՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա և դառնում է ավելի արդյունավետ»,- իր կաբինետի անդամների ստացած խոշոր պարգևավճարներն այսպես հիմնավորեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին վարչապետի աշխատակազմը 417 մլն դրամ պարգևավճար է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։