Իրանի դեսպանը բողոքել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ ակցիաներից․ news.am

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին․ գրում է news.am-ը։

«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։

Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ շատերը սպասում են, որ Իրանում անկայունություն կլինի և կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։

«Հենց դա էլ ի սկզբանե ծրագրված է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»,- հավելել է դեսպանը։

Ապա անդրադառնալով Հայաստանի ապաշրջափակմանը ասել է․

«Մենք ուրախ ենք Հայաստանի ապաշրջափակման և զարգացման հարցում ցանկացած դրական քայլի համար։ Ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ Արևմուտք-Արևելք, թե՛ Հյուսիս-Հարավ ուղղություններով։ Նույն «Հյուսիս-Հարավ» միջանցքը Հայաստանում կարող է ունենալ երկու ճյուղավորում՝ Օմանից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, ինչպես նաև Օմանից դեպի Սև ծով»։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։

Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP – խմբ.) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- հավելել է դեսպանը։

Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն և ոչ մի հարց չպետք է մարտահրավեր նետի այդ հարաբերություններին։

«Մենք հույս ունենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Մենք շարունակում ենք այս հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- եզրափակել է Շիրղոլամին։